ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Սենատի հանձնաժողովի ղեկավարը Բլինքենին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակարգին ԼՂ-ում էթնիկ զտումների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար և շարունակել ԱՄՆ-ի աջակցությունը ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սենատորի նամակը Էնթոնի Բլինքենին։

«Ես շարունակում եմ խորապես մտահոգված մնալ, որ Ադրբեջանը կարող է հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել՝ լրացուցիչ քաղաքական ձեռքբերումների հասնելու համար, հատկապես՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի առումով։ Ես հորդորում եմ Ձեզ շարունակել աշխատել միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ՝ աջակցելու Ալիևի վարչակարգի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուն (խմբ.՝ գործընթացին)», — գրել է սենատոր Քարդինը Բլինքենին ուղղված նամակում։

Սենատորը նաև հիշեցրել է Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման, այնուհետև սեպտեմբերի 19-ի հարձակման, հայերի սպանությունների և բնակչության բռնի տեղահանության մասին։ Բացի այդ, նամակում նշվում է ադրբեջանական ուժերի կողմից հայերի արտադատական սպանությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային սեփականությունը ոչնչացնելու լավ փաստագրված գործելակերպի և հայկական պատմությունն ու մշակույթը ջնջելու փորձերի մասին։

Սենատորը հարց է ուղղում ԱՄՆ պետքարտուղարին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կամ ձեռնարկվելու «Ալիևի վարչակարգի կողմից հնարավոր պատերազմական հանցագործությունների և այլ վայրագությունների» իրականացման, ադրբեջանցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու, համապատասխան միջազգային ատյանների առաջ նրանց կանգնեցնելու և 2023 թ. սեպտեմբերի հարձակման հետևանքով բռնի տեղահանված հայերին աջակցելու ուղղությամբ։

«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք նրանց, ովքեր կարծում են, թե կարող են գործել անպատիժ», — եզրափակել է սենատորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular