Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է Ոսկե մեդալով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանն իր բարեգործական գործողության համար ֆրանսիական հեղինակավոր՝ LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC հաստատության կողմից պարգեւատրվել է նոր Ոսկե մեդալով։ Պարգևատրման արարողությունը եզրափակվել Է Ռուբեն Էլբակյանի կատարած հաղթական Մարսելեզով։
Շնորհակալական խոսքում Ռուբեն Էլբակյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի ներկա իրականության վրա և ցանկություն հայտնել բարեգործական համերգով ելույթ ունենալ Երևանում՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված բնակչության:
Սա հայ տենորին շնորհված երկրորդ ոսկե մեդալն է իր բարեգործական մենահամերգների համար: Առաջինը նա ստացել էր 2021 թվականին՝ Ֆրանսիայի Սենատում՝ «Grand Prix Humanitaire de France»-ի կողմից։