ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ԱԳՆ-ն` Հայաստանին զենքի մատակարարումների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է այլ երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը՝ նշելով, որ ինքը չէր ցանկանա, որ հայ ժողովուրդը խաբվեր արևմտյան «ընկերների» կողմից։

«Մենք այսօր շատ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արեւմուտքը կարողանում խաբել, այ, բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեին այդ իբր բարեկամները։ Բանն այն է, որ մենք այս մասին արդեն խոսել ենք։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային եւ այդ «Բաստիոն» զրահամեքենաներին, դա վերացման ենթակա է։ Դա ակնհայտ է անգամ այն իրավիճակում, որը ծավալվում է (Ուկրաինայում) հատուկ ռազմական գործողության համատեքստում։ 

Ես մանրամասն դա մեկնաբանել եմ նոյեմբերի 22-ի ճեպազրույցում, եթե շատ ԶԼՄ-ներ, որոնք կապ ունեն Հայաստանի ներկա իշխանությունների հետ, այդ տեղեկությունը խեղաթյուրված չներկայացնեին, չզբաղվեին հակալրագրողական գործունեությամբ, այլ հնարավորություն տային իրենց երկրի ժողովրդին ծանոթանալ մեջբերումներին եւ ուղղակի խոսքին, հավանաբար, ավելի հասկանալի կլիներ, որ, իսկապես հերթական անգամ Հայաստանի ժողովրդին, ցավոք, մատուցում են «ֆալշիվկա»։ Ինչո՞ւ «ֆալշիվկա»։ Որովհետեւ «սոլյանկայի» այդ հավաքածուն տարբեր երկրների արտադրության ռազմական տեխնիկայից երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը։ Դա հո ակնհայտ է»,- նշել է նա։

Նա անդրադարձել է Հայաստանի ՊՆ հայտարարությանն այն մասին, որ բոլոր խնդիրները պետք է լուծել գործընկերության մթնոլորտում՝ նշելով, որ Ռուսաստանը միայն կարող է ողջունել դա։ «ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպիսի տամադրվածություն ունի»։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular