ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթարի է ենթարկվել Իսլանդիայի պատվո հյուպատոսը, որի Maserati-ին բախվել է Toyota-ին. կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Լևոն Հայրապետյանի վարած դիվանագիտական համարանիշներով Maserati մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Դավթյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Maserati-ի վարորդը Հայաստանում Իսլանդիայի պատվո հյուպատոսն է, ով վթարից հետո փորձել է դեպքի վայրից հեռանալ, սակայն պարեկները օպերատիվորեն հայտանբերել են նրան, ու երբ փորձել են սթափությունը ստուգել, հրաժարվել է սթափությունը հանձնելուց, ասելով, թե վատ է զգում, ապա դիմել է հիվանդանոց:

Մոտ 1 ժամ էլ այնտեղ են փորձել նրա սթափությունը ստուգել, սակայն նույնպես հրաժարվել է, ինչից հետո քննիչը ստիպված բժիշկներին հանձնարարել է, որպեսզի արյան նմուշ վերցնեն:

Տեղում պարզվել է, որ 3-րդ վիրավորը Toyota-ի ուղևոր` Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Սեյրան Կարապետյանն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular