Ալիեւը Բորելին մեղադրել է Ղարաբաղը լքած հայերի թվի մասին ստելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սուտ է անվանել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, թե 150 հազար հայ լքել է Ղարաբաղը։
ՀՀ կառավարության տվյալներով՝ սեպտեմբերի 24-ից մինչև ամսվա վերջ Ղարաբաղից Հայաստան է մեկնել 100 հազար բնակիչ։ Ավելի վաղ Բորելը ԵՄ-Մարդու իրավունքների ՀԿ-ների 25-րդ ֆորումում իր ելույթում ասել էր, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Ղարաբաղի 150 հազար հայ բնակիչ լքել է իրենց տները։
«Ես ափսոսում եմ, որ նման փորձառու եվրոպացի դիվանագետը ստում է: Նա (Բորելը – խմբ.) ասաց, որ 150 հազար հայ լքել է Ղարաբաղը: Սա բացարձակապես կեղծ հայտարարություն է», ասել է նա: