ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով ձերբակալվածները մի քանի օրից սրճարաններում սուրճ են վայելում. Փաշինյան

ՎԻԴԵՈ

Կառավարություն ի՞նչ է անում, որ երկրում հաստատվի խորը ինստիտուցիոնալ արդարություն եւ արդարադատություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս հարցի պատասխանը տալիս է պետական բյուջեն, 2018-ի համեմատ դատական համակարգի ֆինանսավորումը  2023-ին կրկնապատկվել է, 2024-ին այդ միտումը կշարունակվի, որի արդյունքում դատավորների աշխատավարձը էականորեն բարձրացրել է եւ բարձրանում է, նույնը կարելի է ասել Դատախազության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ՍԴ-ի մասին:

«Բայց ՀՀ քաղաքացին դեռեւս չունի արդարության եւ արդարադատության անխուսափելի զգացում, ինչը լրջագույն պրոբլեմ է: Բայց առավել կարևոր է, որ հանրության այս ընկալումն ունի խորքային ու օբյեկտիվ պատճառներ: 

Օրինակ, աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարանները  եւ ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ»,- նշեց Փաշինյանը:

Նրա ընկալումն այն է, որ քննչական ու օպերատիվ մարմինները իրենց գործունեությունը լուսաբանելիս պետք է սկսեն ավելի շատ հենվել դատավճիռների, քան նախնական գործողությունների վրա, որոնց դատական ելքը ոչ ոք չգիտի:

«Քննչական մարմիններն ու դատախազությունը հանրությանը հաշվետու լինելիս պետք է հենվեն ոչ թե այն վիճակագրության վրա, թե քանի գործ է հարուցվել կամ ուղարկվել դատարան, այլ՝ քանի գործով է դատավճիռ կայացվել»,- ընդգծեց Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular