ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում միակ գործող նախկինը Նիկոլն է․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Վերջին նախկինի հեռացումը» վերտառությամբ հոդված է հրապարակել․

«Նախկինները հեռանում են. պրոցեսը, ըստ էության, ավարտվում է։ Հայաստանում միակ գործող նախկինը Նիկոլն է։ Կա բնական ընթացք, որը կոչվում է դարաշրջանի փոփոխություն։ Նիկոլի դարաշրջանը վերջանում է։
 
Ապագայի ուժերը հաղթելու են. այլ տարբերակ չկա
 
Մենք հիմա անցումային փուլում ենք, որը կարող է արհեստականորեն ձգվել կամ արագանալ, կարող է ունենալ սահուն ընթացք, կարող է ունենալ նաև ֆորսմաժորային տեսք։ Մենք հիմա պետություն ենք ոչ մի բանի մասին, ոչ մի հեռանկարով։ Մեր ազգային տոներից մնացել է միայն Գրին Քարտի խաղարկության օրը։

Մեր հաջորդ փուլը վերականգնումն է. պահել պետականությունը՝ զգույշ, գրագետ ջանքով։ Ուղղել մեջքներս, նոր հարաբերություններ հաստատել աշխարհի հետ, սկսել կառուցել նոր ժամանակակից պետություն։ Եվ իհարկե, աշխատել հայկական Արցախի թեմայով։

Փոփոխությունների տեմպը և որակը կախված են ազգային, հանրային, քաղաքական մտքի հասունությունից (կամ տհասությունից)։

Հիմա, կոպիտ ասած, մեր ժամանակավոր առաջնորդը Չարլզ Դարվինն է՝ իր էվոլյուցիոն տեսությամբ։ Էվոլյուցիան պահանջում է՝ դուրս գալ անցումային փուլից, հասկանալ նոր իրողությունները և գնալ առաջ։

Ազգային արգելակը

Նիկոլը բոլոր աղետներից հետո ֆիքսել է մի փրփուր, որից ամուր կառչել է.
ասում է՝ ինչ եղել-եղել է, ուզում եք՝ համարեք դա դավաճանություն, կապիտուլյացիա, պատմական անխուսափելիություն, նախկինների սխալների հետևանք. ոնց ուզում ենք, բայց փաստը կատարվել է, և հիմա ես ապագայի համար առաջարկում եմ իմ տեսլականը՝ «խաղաղություն և թալանը հետ բերել»։ Նա իհարկե սա´ էլ է ձախողելու, բայց հանկարծ պարզվում է, որ դիմացը ուրիշ այլ բան առաջարկող չկա։

Ընդդիմությունը խոսում է կա´մ Նիկոլի մասին, կա´մ մինչև 2018-ի պատկերացումներով, նույնիսկ երբ խոսում է Արցախի, անվտանգություն, Ռուսաստան, Թուրքիա, տարածաշրջան, սփյուռք և այլ կարևորագույն թեմաներով։ Բայց հիմա լրիվ ուրիշ իրականություն է, և սովորական քաղաքացին սա բնազդորեն հասկանում է ու, էլի բնազդորեն, ապագայի ռացիոնալ տեսլական պահանջում։ Հենց դա լինի, նա դուրս կգա ինքնաոչնչացնող ագրեսիայի ու բոլորին ու նաև պետությունը մերժելու հոգեվիճակից։

Հայաստանը լռվել է Նիկոլի ողբերգական ներկայի ու անցյալի մարտադաշտում։ Ոչ մի ապագայի բանաձև։ Հենց այդ պատճառով է ժողովրդը մերժում բոլորին, այդ ընթացքում մերժելով պետությունը, և դա հնարավորություն է տալիս Նիկոլին՝ կառչել փրփուրից։

Շարունակելի»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular