ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ կարծում, որ մենք ապագայում կտեսնենք Լեռնային Ղարաբաղ, որը Ադրբեջանի մաս է». Թոմաս դը Վաալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր ռազմական գործողությունները կողմերի համար անակնկալ չեն լինի. ապրիլյան պատերազմից հետո երկու կողմերն էլ լավ պաշտպանված են, և ռազմական գործողությունների դեպքում այս անգամ ավելի մեծ էսկալացիա կլինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը:

«2016 թվականը շատ վտանգավոր տարի էր: Իրավիճակի լարման հավանականություն դեռ կա, ամեն դեպքում այս տարին կարող է լինել ավելի վտանգավոր նոր սպառազինությունների գործադրման տեսանկյունից: Հետևաբար, մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ դիվանագիտությանն այլընտրանք չկա»,-ասաց Թոմաս դը Վաալը:

Նրա խոսքով, կարևոր է միջազգային դիվանագիտության բավարար չափով ներգրավվածություն: Թոմաս դը Վաալի կարծիքով, անհրաժեշտ է լուրջ դերակատար, ով հանձնառու կլինի այս աշխատանքի իրականացման համար:Նա ընդգծում է, որ այսօր հիմնական խնդիրը ԵԱՀԿ Մինսկի ձևաչափի ամրապնդումն է:

«Պետք է սկսել վերանայել ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված համաձայնությունները, եթե չենք ցանկանում, որ հակամարտությունը վերսկսվի: Միայն Ռուսաստանը չէ, որ պետք է խնդիրը լուծի, եռակողմ ձևաչափը շատ կարևոր է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համար: Սա մի հնարավորություն է, որ Մոսկվան և Վաշինգտոնը արդյունավետ համագործակցեն»,-ասաց նա:

Թոմ դը Վաալը նշեց, որ Ադրբեջանը բաց չէ հրապարակային տեսակետներ ներկայացնելու տեսանկյունից: Հիմնականում տեսանելի են պաշտոնական կարծիքները: Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանում մարդիկ իրենց տներում, բարեկամական միջավայրում խոսում են այն մասին, որ չեն ցանկանում իրենց որդիները սպանվեն:

«Հասարակությունը պետք է հասկանա, որ քաղաքական բանակցությունը լավագույն գործիքն է հակամարտությունը կարգավորելու ճանապարհին: Ակնհայտ է, որ Ղարաբաղն ի վերջո ինչ-որ կարգավիճակ ունենալու է: Երբ ես խոսում եմ ինքնիշխանության մասին, ես նկատի ունեմ անկախություն կամ համադաշնության կարգավիճակ, Ադրբեջանի հետ միասին: Բայց ես չեմ խոսում Ադրբեջանի կազմի մասին,  չեմ կարծում, որ մենք ապագայում կտեսնենք Լեռնային Ղարաբաղ, որը Ադրբեջանի մաս է: Չեմ կարծում դա տեղի կունենա, թույլ տվեք հստակ դա նշել»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular