ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլականները խրախուսում են ծառայությունից խուսափելու հանգամանքը

«Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը զինվորական ծառայությունից խուսափելը խրախուսող օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, ընդ որում այդ օրինագծի հետևանքներն այնքան ծանր կարող են լինել, որ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի մասը դեմ է։

Մասնավորապես օրինագծով առաջարկվում է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին 5 տարվա ազատազրկման փոխարեն կամ ծառայել բանակում, կամ ազատվել ծառայությունից 15 միլիոն դրամի դիմաց։ Նաև, ըստ փոփոխությունների, հետախուզվող քաղաքացիները կարող են քրեական հետապնդումից ազատվել 2 միլիոն դրամ վճարով ու 1 տարի ծառայելով, 5 միլիոն դրամի դիմաց ծառայել 6 ամիս, իսկ 10 միլիոն դրամի դիմաց ընդհանրապես մեկ ամսվա ծառայություն անցնեն։ Փոխարենը նաև այս նախագիծը փաստացի խրախուսելու է հարուստներին, որոնք երկրից փախցնելու են իրենց զավակներին, ապա և 27 տարեկանը լրանալուն պես իրենց համար առանձնապես մեծ արժեք չներկայացնող գումար վճարելով զավակներին ազատելու են ծառայությունից։

Ըստ էության «Քաղաքացիական պայմանագրի» այս նախաձեռնությունն ոչ այլ ինչ է, քան սոցիալական անհավասարությունը խրախուսող և հերթական անգամ շերտավորում մտցնող նախագիծ։

Նույնիսկ «Քաղպայմանագրի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը դեմ են արտահայտվել՝ նշելով, որ սա չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Օրինագծի վերաբերյալ վերափոխումներ ունի անգամ կառավարությունը, պահանջում է լրամշակում իրականացնել, սակայն նախագիծը երեկ առաջին ընթերցմամբ ընդգրկվել է օրակարգի նախագծում և այսօր մեկնարկող հերթական քառօրյայում դրվել է քննարկման։

Հավասարության և օրենքի գերակայության սկզբունքներով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիրը» հերթական հակահայկական քայլն է իրականացնում։ 

Աշոտ Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular