ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով. հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ երկրները վերահաստատում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունը և մտադիր են իրենց և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասված է ՀԱՊԿ խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։

«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ զերծ մնալու միջպետական հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչպես նաև մեր ու մյուս պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով», - ասվում է տեքստում։

Դրանում նշվում է, որ կազմակերպության գործունեության առանցքային ուղղություններից է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանունակության ամրապնդումը` հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սպառնալիքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular