ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պատրաստ է նախաձեռնել գործուն քայլեր խաղաղության խաչմերուկի կյանքի կոչման համար․ Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելնելով իր աշխարհագրական դիրքից՝ Հայաստանը պատրաստ է ծառայել որպես կապող հանգույց նման գործակցության համար։ Այս մասին այսօր «Խաղաղության խաչմերուկ» խորագրով փորձագիտական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ 

«Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, մոտ 30 տարի շրջափակված հարևան երկու երկրների կողմից, Հայաստանը լավ գիտակցում է տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների լիարժեք կենսագործունեության կարևորությունը»,- ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում Հայաստանն առաջնորդվում է տարածաշրջանային երթուղիների համապարփակ լուծումների կարգավորմամբ։ 

«Հայաստանը պատրաստ է նախաձեռնել գործնական քայլեր խաղաղության խաչմերուկի կյանքի կոչման համար»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունն ակնկալում է բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular