ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իրավիճակում խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ` փակուղի. Թաթոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քանի դեռ Հայաստանի գյուղերի և քաղաքների հարևանությամբ, համայնքների միջև ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու են գտնվել վտանգի տակ, իսկ ադրբեջանական հանցավոր արարքները շարունակվելու են, քանի դեռ այդ երկրի ֆաշիստական իշխանությունը գործում է պատասխանատվության բացակայության պայմաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Որքա՞ն կարելի է հանուն իշխանության ձևացնել, թե ամեն ինչ լավ է ու դուք էլ տիրապետում եք երկրի անվտանգության լուծումներին: Հանուն պաշտոնի՝ առաջ եք բերել անիրատեսական նպատակներ ու դրանք արդարացնելու համար կոծկել  ու քողարկել եք ադրբեջանական հանցանքները։ Եվ այս ամենն արել ու անում եք սեփական քաղաքական իշխանությունը պահելու համար մղձավանջային վախերի պատճառով։ 

Այսպես են բաց թողնվել կամ էականորեն նվազեցվել մեր երկրի անվտանգության հիմնարար լուծումների (օրինակ՝ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության գոտու ստեղծումը) համար պայքարի հնարավորությունները։ Շատ հարցերում Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը, ստեղծել է սեփական քայլերի իրավական [թեև արհեստական] հիմքերը, խաղաղության կեղծ շղարշի ներքո ամրապնդել է հայատյացությունը։ Հիմա էլ նույն սանձարձակ պահվածքով շարունակում է հանցանքները մեր քաղաքացիների նկատմամբ, ինչպես ցավոք տեղի ունեցավ այսօր։

Մեզ համար սրա գինը Հայրենիքն է, մարդու կյանքն է՝ զինվորականի ու քաղաքացիական բնակչի կյանքը։ Մինչդեռ, Հայաստանի յուրաքանչյուր զինվորական ադրբեջանական հանցավոր արարքներից պաշտպանում է իր Հայրենիքը, այդ Հայրենիքում ապրողին, ու նրանց կյանքը միջազգային պաշտպանության ներքո է։ 

Որքան ժամանակ է՝ փաստերով ապացուցում եմ, որ Ադրբեջանի իշխանությունը չունի խաղաղության մտադրություններ:

Ուստի, մեկ բան հստակ է. քանի դեռ Հայաստանի գյուղերի և քաղաքների հարևանությամբ, համայնքների միջև ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու են գտնվել վտանգի տակ, իսկ ադրբեջանական հանցավոր արարքները շարունակվելու են, քանի դեռ այդ երկրի ֆաշիստական իշխանությունը գործում է պատասխանատվության բացակայության պայմաններում:

Այս իրավիճակում խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ` փակուղի»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular