ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում նոր աղբավայր կկառուցվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկի հետ տարբեր ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկու կառույցների համագործակցության ընդլայնմանն առնչվող խնդիրներ է քննարկել բանկի ընդլայնման և հարևանության վարչության տնօրեն Լիոնել Ռապայիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:  Հայտնել է քաղաքապետարանը։

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով մայրաքաղաքում հիմնանորոգվում են մանկապարտեզներ, պոլիկլինիկաները ևս ընդգրկվել են այդ ծրագրում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով էլ նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր:

Կարևորելով գործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում նախաձեռնված ու դիտարկվող այն նախագծերը, որոնք լուրջ ազդեցություն կունենան բնակիչների կյանքի որակը բարձրացնելու տեսակետից և կարող են հետաքրքրել բանկին:  

Եվրոպական ներդրումային բանկի ընդլայնման և հարևանության վարչության տնօրեն  Լիոնել Ռապային իր հերթին նշել է, որ Երևանը կարևոր գործընկեր է բանկի համար, և համոզմունք հայտնել, որ համատեղ ծրագրերը կկրեն շաունակական բնույթ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular