ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ արդյունքներ են գրանցել հայ բռնցքամարտիկները

ՍՊՈՐՏ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 3-ին հետևել է «Միկա» մարզահամալիրում ընթացող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության մենամարտերին: Հայտնել է ՀՀ կառավարությունը։

Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 3-ին ռինգ է դուրս եկել Հայաստանի 3 ներկայացուցիչ։

48 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը եզրափակչում 4։1 հաշվով հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ և դարձել պատանեկան ԱԱ-ի հաղթող։ Երրորդ ռաունդում Քեյանը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Քեյանը նվաճել է Հայաստանի թիմի դեռևս միակ ոսկե մեդալը Երևանում ընթացող առաջնությունում։

48 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի անդամ Արեն Խառատյանը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ 52 կգ քաշայինների եզրափակչում զիջելով Ղրղզստանի ներկայացուցչին և բավարարվել է արծաթե մեդալով։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 16-ամյա Սամվել Սիրամարգյանը ևս արծաթե մեդալ է նվաճել՝ 70 կգ քաշայինների եզրափակչում զիջելով լեհ մրցակցին։

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչման համար կպայքարեն նաև Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ): Մրցումները կմեկնարկեն ժամը 15:00-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular