ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն «աշխարհի ամենահզոր երկիրն է» և թույլ չի տա Ռուսաստանին հաղթել. Պենտագոնի ղեկավար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն թույլ չի տա Ռուսաստանին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում, ՀԱՄԱՍ-ին` Իսրայելի դեմ պատերազմում և կշարունակի օգնել երկուսին էլ: Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «աշխարհի ամենահզոր երկիրն է», իսկ ամերիկյան բանակը «աշխարհում ամենաուժեղն է»։

«Մենք նաև թույլ չենք տա, որ մեր թշնամիները մեզ պառակտեն կամ թուլացնեն»,- ասել է նա։

Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի է կատարել իր պարտավորությունները դաշնակիցների հանդեպ և օգնություն ուղարկել թե՛ Իսրայելին, թե՛ Ուկրաինային միաժամանակ։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից հրահրված պատերազմը «մարտահրավեր է ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար»։

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ մի կողմի վրա կանգնած  մնալ», - ասել է նա:

Օսթինը հայտնել է, որ ԱՄՆ-ն 50%-ով ավելացրել է զինամթերքի արտադրության ֆինանսավորումը Ուկրաինայում ամերիկյան արկերի սպառման բարձր տեմպերի պատճառով։ Նա հավելել է, որ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ում հրետանային զինամթերքի արտադրությունը քառապատկվել է։

«Մինչ մենք աշխատում ենք Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ, Իրանը մեծացնում է լարվածությունը: Եվ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմական անձնակազմի դեմ հարձակումներից հետո մեր ուժերը բազմիցս հարվածներ են հասցրել Իրաքում և Արևելյան Սիրիայում գտնվող օբյեկտներին, որոնք օգտագործվում էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի հետ կապված աշխարհազորայինների կողմից: Մենք չենք հանդուրժի հարձակումներ ամերիկյան անձնակազմի վրա: Այս հարձակումները պետք է դադարեցվեն», -նշել է Պենտագոնի ղեկավարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular