ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմաբան Մելքոնյանը նշել է այն պատճառը, որի դեպքում Փաշինյանը հրաժարական կտա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատճառ ունի, երբ կարող է հրաժարական տալ, ասել է պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի Կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։ «Արտահերթ ընտրությունների անցկացման հարցն օրակարգում չկա, սակայն տեղեկություններ կան, որ այդ հարցը քննարկվում է իշխանական վերնախավի նեղ շրջանակներում։ Միակ պատճառը, որ ներկայիս վարչապետը կարող է հրաժարական տալ, դա հետագա արտահերթ ընտրություններ անցկացնելն է Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով հավելյալ լեգիտիմություն ձեռք բերելու համար։ Ավելի կոնկրետ հայկական կողմից հետագա զիջումների համար ավելի մեծ լեգիտիմություն ձեռք բերելու համար։ Այս դեպքում է, որ նա իր մանդատի թարմացման կարիքը կունենա ներքին լեգիտիմություն ձեռք բերելու համար»,- ասել է փորձագետը վրացական GEnatsvale Telegram ալիքին տված հարցազրույցում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր REX-ը, հոկտեմբերի սկզբին Փաշինյանը հայտարարել էր իր հրաժարականի պայմանների մասին։ Նա ասել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե վստահ լինի, որ իր հեռանալով երկրի բոլոր խնդիրները կլուծվեն։ Մինչ այդ ընդդիմությունը պահանջում էր նրա հրաժարականը Լեռնային Ղարաբաղին օգնելուց հրաժարվելու պատճառով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular