ԱՄՆ-ը ցանկանում է Գազայի հատվածը և Արևմտյան ափը տեսնել Պաղեստինի ինքնավարության իշխանության ներքո. Հարիս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ելույթ է ունեցել Դուբայում (ԱՄԷ) ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովում և անդրադարձել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող մարտերին, հայտնում է Reuters-ը։
«Իսրայելը օրինական ռազմական նպատակ ունի ՀԱՄԱՍ-ի դեմ, սակայն նա պետք է ավելին անի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Նրա խոսքերով՝ Գազայի պատերազմում պետք է հարգվի միջազգային մարդասիրական իրավունքը, քանի որ «չափազանց շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել»:
Հարիսը հավելել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է «տեսնել միացյալ Գազա և Արևմտյան ափ՝ Պաղեստինի ինքնավարության ներքո»՝ ընդգծելով, որ Պաղեստինի ինքնավարությունը «պետք է ուժեղացվի՝ պատասխանատվություն ստանձնելու Գազայի անվտանգության համար»: