ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովի շրջանակում կողմերը «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Հուշագիրը հայկական կողմից վավերացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԱՄԷ կողմից՝ ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամմեդ Համադ Ալ Քուվեյթինը:

Փաստաթուղթը ստորագրվել է մեկուկես տարի տևած բանակցությունների արդյունքում։

Հիշեցնենք` ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 15-ը։ Հայաստանի պատվիրակությունը համաժողովին մասնակցում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular