ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։

Միրզոյանը համաժողովին հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով այն մարտահրավերները, որոնց բախվում են ԵԱՀԿ-ն և նրա պատասխանատվության տարածքում գտնվող երկրները, այդ թվում նաև՝ Հարավային Կովկասում. աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է միանշանակ դատապարտվի և չպետք է հանդուրժվի, այլապես այն անպատժելիության զգացում է առաջացնում՝ սովորական երևույթ դառնալով աշխարհի այլ մասերում։

Նախարար Միրզոյանն ունեցել է ավելի քան քսան հանդիպում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ երկրների ԱԳ նախարարների հետ, այդ թվում՝

ԵԱՀԿ գործող նախագահի, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև 2024թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Մալթայի արտաքին գործերի նախարարի հետ,

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի, ՆԱՏՕ ԳՔ հատուկ ներկայացուցչի, ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԵՄ անդամ երկրներից Ֆրանսիայի, Շվեդիայի, Դանիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Ռումինիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ՌԴ, Անդորրայի, Լիխտենշտայնի, Չեռնոգորիայի ԱԳ նախարարի հետ։

Կայացել է նաև ԱԳ փոխնախարարի հանդիպումը Կանադայի գործընկերոջ հետ։

Բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացվել են այն մարտահրավերները, որոնց բախվում է ՀՀ-ն. ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքները, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ՀՀ տեսլականն ու ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular