ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Volvo բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մ գլորվել ձորը․ վիրավոր կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 12։21-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այրում գյուղի մոտակայքում «Volvo» մակնիշի հեղուկ գազով բեռնված կցորդիչով բեռնատարը (Գ․ Ա․, ծնված 1969 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մ գլորվել ձորը․ կա մեկ տուժած։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ․ Ա․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով։

Փրկարարները Գ․ Ա․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել բեռնատարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular