ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեր-Պետրոսյանին չեն առաջարկել, որ Արման Թաթոյանը լինի վարչապետի թեկնածու. Զուրաբյան

ՎԻԴԵՈ

Ի տարբերություն Հայաստանի մյուս քաղաքական գործիչների՝ առաջին նախագահը խոսում է ոչ թե փաստից հետո, այլ՝ փաստից առաջ։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Արցախի հայաթափումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ հանրային խոսք չի հնչեցրել։

Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այս ամենը կանխատեսել էր, այս ամենի մասին խոսել էր։
Հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը խնդրի լուծումը արտահերթ ընտրություններո՞վ է տեսնում, եթե ոչ, ապա ինչո՞ւ է դեմ եղել ազգային կոմիտեի վարչապետի միասնական թեկնածու, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ներկայացմանը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց․ 

«Չի եղել նման խոսակցություն։ Առաջին նախագահին ոչ ոք նման առաջարկ չի արել։ Ինչ-որ ծրագրի առաջարկ իրեն չի արվել։ Կարող է հանդիպման առաջարկ եղել է, գուցե մերժվել է։ Բայց Արման Թաթոյանի մասով առաջարկ իրեն չի արվել»,- նշեց Զուրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular