ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաճառքի պատասխանատուն Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Սամվել Մ.-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Այգավան գյուղի Երևանյան խճուղու 43 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Կարինե Թ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Վեդու բժշկական կենտրոն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել Վեդու բժշկական կենտրոն, ապա վարորդը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին: 

Մինչ ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայում մահացել է: 

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդը աշխատում է «ՍՈՖԹ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ում, որպես վաճառքի պատասխանատու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular