Բանգլադեշում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲանգլադեշում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ աղբյուրի՝ էպիկենտրոնը գտնվել է Կոմիլա քաղաքից 45 կմ հարավ՝ մոտ 389 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 35 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։