ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արհամարհում եմ». Սեյրան Օհանյանի կինը՝ նրա հնարավոր ձերբակալության լուրերի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«ՕՐՕ» դաշինքն այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո երթ անցկացրեց, որն անցավ Երեւանի կենտրոնական փողոցներով եւ հետ վերադարձավ Ազատության հրապարակ: Երթն առաջնորդում էին «ՕՐՕ» դաշինքի ղեկավարներ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը: Նրանց հետ էր նաեւ Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը. վերջինս թեւանցուկ էր արել ամուսնուն եւ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանին:

Երթի մասնակիցները ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ազատության պահանջով վանկարկումներ էին հնչեցնում: Երթի ընթացքում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ինչու է որոշել գալ եւ մասնակցել հանրահավաքին՝ Ռուզաննա Խաչատրյանը պատասխանեց. «Ես միշտ Սեյրան Օհանյանի զինակից, գաղափարակից եւ կյանքի ընկերն եմ, որտեղ կլինի նա, այնտեղ կլինեմ ես»:

Լրագրողը հարց ուղղեց նաեւ մամուլի հրապարակումների մասին, ըստ որոնց հնարավոր է ձերբակալվի Սեյրան Օհանյանը: Մինչ Խաչատրյանը կպատասխաներ հարցին՝ Օհանյանը միջամտեց. «Ֆանտազիայի ժանրից է»: Ինքը՝ Ռուզաննա Խաչատրյանն ասաց, որ արհամարհում է այդպիսի հրապարակումները եւ խորհուրդ է տալիս մամուլին՝ այդպիսի սադրիչ գործողություններով չզբաղվել:

Անդրադառնալով իրեն վերաբերող մամուլի բազմաթիվ հրապարակումներին՝ Խաչատրյանն ասաց, որ իր դեմ արշավ են սկսել իշխանությունները.

«Ես այսօր գտնում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետեւ իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, որոնք կազմակերպում են այդ տեղեկատվական տեռորը՝ ընտանիքների եւ հատկապես կանանց հանդեպ, որոնք ունեն մանկահասակ երեխաներ, եւ եթե անհրաժեշտություն լինի՝ ես մամուլով ելույթ կունենամ եւ կներկայացնեմ որոշակի փաստեր եւ կապացուցեմ՝ ովքեր են դրա կազմակերպիչները»:

«Ազատության» լրագրողի հարցին, թե ի՞նչ կասի իրեն ուղղված այն «մեղադրանքների» մասին, որ ճոխ եւ շվայտ կյանքով է ապրում, տիկին Ռուզաննան ասաց. «Ընտանիքը եթե գեղեցիկ է, դա չի նշանակում, որ այդտեղ գումարներ են ներդրված»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular