Իրանը մի քանի արբանյակներ կարձակի մինչև 2024 թ․մարտ ամիսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը նախատեսում է մի քանի արբանյակներ տիեզերք ուղարկել մինչև 2024 թվականի մարտի 20-ը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրը, հաղորդում է IRNA-ն։
Նա նշել է, որ Իրանի ներկայիս կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում տիեզերական արդյունաբերությանը։
Պաշտոնյան հավելել է, որ անցյալ տարի հաստատվել է երկրի տիեզերական արդյունաբերության զարգացման 10-ամյա փաստաթուղթ, որի շրջանակներում ուշադրություն է դարձվելու ենթակառուցվածքների, ցամաքային կայանների և արբանյակների արձակման զարգացմանը։