Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակիչում են
ՍՊՈՐՏԱվարտվել են բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականը, որը կիսաեզրափակչում ուներ 10 բռնցքամարտիկ, եզրափակիչում ունենալու է 9 բռնցքամարտիկ։
Ռինգում հաղթանակներ են տարել Վաղարշակ Քեյանը, Տիգրան Հովսեփյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Սամվել Սիրամարգյանը, Ալբերտ Հարությունյանը։
Աղջիկների մրցումներում դեկտեմբերի 3-ին եզրափակիչ մենամարտ է անցկացնելու Հեղինե Գալստյանը, իսկ տղաների եզրափակիչում Հայաստանի հավաքականը ներկայացնելու են 8 բռնցքամարտիկներ։