ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին 7 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (109 դեպք) նվազել է 38 դեպքով: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6%: Այս պահի դրությամբ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) կազմում է Rt=0.82:

Հայաստանում այժմ շրջանառվում են XBB. 1.5 (Kraken), XBB.2.3 (Acrux), XBB.1.16 (Arctura), XBB 1.9.1 (Hiperion), FL.1.5.1 (Fornax), EG.5.1 (Eris) տարբերակները, ինչպես նաև առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի BA.2.86 (Pirola) տարբերակը և նրա ճյուղը՝ JN.1:

 

BA.2.86 տարբերակն առաջին անգամ աշխարհում հայտնաբերվել է 2023 թվականի օգոստոս ամսին: Այժմ ուսումնասիրություններ են իրականացվում ավելի լավ հասկանալու դրա հնարավոր ազդեցությունը հանրային առողջության վրա:

Այս պահին առկա տեղեկատվությամբ BA.2.86-ը չի հանգեցնում վարակների կամ հոսպիտալացումների աճի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular