ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀՀ-ն հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը». Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ եւ ԵԱՀԿ միջեւ փոխգործակցության հարցեր։ Վկայակոչելով այն, որ ԵԱՀԿ-ն մնում է տարածաշրջանային անվտանգության հարցերով ամենամեծ կազմակերպությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ այն պետք կարողանա իրականացնել իր առջեւ դրված մանդատը եւ կազմակերպության տարածքում ապահովել արագ արձագանքման մեխանիզմների հավասարապես կիրառումը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ոչ միայն Լեռնային Ղարաբաղը ենթարկեց ամբողջական էթնիկ զտման, այլեւ շարունակում է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը։ Նախարարը հավելել է, որ այսօրինակ խախտումները, տեղի ունենալով անպատժելիության մթնոլորտում, խրախուսում են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման գործելակերպը, եւ միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի ջանքերն առկա մարտահրավերները հաղթահարելու համար։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ՀՀ-ն հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգայնորեն հայտնի սկզբունքների հիման վրա, այդուհանդերձ, դրական առաջընթաց գրանցելու համար, կարեւոր է տարածաշրջանային բոլոր երկրների կողմից հավասարապես անկեղծ ներգրավում խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը։ Այս համատեքստում ներկայացնելով նաեւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ դրա առավելություններից կարող են օգտվել ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ ավելի լայն տարածաշրջանի երկրները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular