ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մելիք Սաֆարյան. «Ապրիլի 2-ի ընտրությունից է կախված մեր երեխաների ապագան» (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքից (Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր) ռեյտինգային ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր է առաջադրվել Մելիք Սաֆարյանը: Պատգամավորի թեկնածուն մարտի 26-ին Սիլիկյան թաղամասի բնակիչների հետ համերգ-հանդիպում էր կազմակերպել: 

Մելիք Սաֆարյանն իր ելույթում նշեց, որ ապրիլին 2-ին հարկավոր է մասնակցել ընտրությանը. «Պարոն Ծառուկյանը միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին և նրա խոսքը գործ է: Իմ խնդրանքն է, որ ապրիլի 2-ին բոլորս մասնակցենք ընտրությանը, քանի որ դրանից է կախված մեր և մեր երեխաների ապագան»:

Բնակիչների հետ հանդիպմանը ներկա էին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը: Նրանք իրենց խոսքում ընդգծեցին՝ ապրիլի 2-ը վճռորոշ օր է Հայաստանի հետագա ճակատագրի համար՝ հիշեցնելով, որ ամեն ինչ ժողովրդի ձեռքերում է:

Ուզո՞ւմ եք, որ «Ծառուկյան» դաշինքը հաղթի, Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան` հավաքվածները միաձայն բղավեցին՝ «այո՜»:

«Սա նշանակում է, որ ապրիլի 3-ի առավոտյան արևը ավելի ջերմ է լինելու և ավելի ուժեղ է տաքացնելու, իսկ սրանք այստեղից փախչելու են, ես չգիտեմ՝ ուր են գնալու: Ժողովրդին ինչի՞ տեղ են դրել: Ասում են քվեախցիկում, գրիչի վրա «կամերա» կա.. այդ հեքիաթները, գնացե՛ք` ձեր տատերին ու պապերին պատմեք: Քվեների տարբերությունը ոչ թե պետք է լինի ԲՀԿ՝ 52 տոկոս, ՀՀԿ՝ 30 տոկոս, այլ ԲՀԿ-ն պետք է լինի 90 տոկոս, ՀՀԿ-ն՝ 10 տոկոս»,- նշեց Միքայել Մելքումյանը:

Սիլիկյան թաղամասի բնակիչների խոսքով՝ իրենք կարծես գյուղում չեն ապրում, այլ՝ Երևանում, Մելիք Սաֆարյանը միակ թեկնածուն է, ում հավատում են և գիտեն, որ նա ամեն բան անելու է` իրենց կյանքի որակը բարելավելու համար:

«Միշտ հասնող, հարևանասեր, բարի, բարեգործ»,- բնակիչներն ահա այսպես էին բնութագրում Մելիք Սաֆարյանին:

Բնակիչների խոսքով՝ Մելիք Սաֆարյանը բոլոր հարցերում կանգնած է իրենց կողքին. «Ուրախություն կամ դժբախտություն լինի, դիմում ենք, երբեք չի մերժում մեզ: Որպես վստահություն ներշնչող անձ` ընտրելու ենք Մելիք Սաֆարյանին, քանի որ վստահ ենք` ինքը ամեն բան կանի մեզ համար: Մեր ծոցում մեծացած երիտասարդ է, գործարար, աշխատատեղեր է ստեղծել: Նրա աչքը կուշտ է, կոռուպցիայի չի գնում»,- նշեցին նրանք:

 

 
 

 

 

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular