ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդը կրակել է իր երեխաներին տեղափոխող աներոջ մեքենային. հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 1987թ. ծնված Գ.Հ.-ն, 2023թ. նոյեմբերի 28-ի՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 23:30 ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճի ընթացքում ձեռքով երկու անգամ հարվածել է կնոջը՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ։

Վիճաբանության ընթացքում կինը զանգահարել է իր հորը, խնդրել գալ և իրենց տեղափոխել  այդտեղից։ Ժամը 2:30-ի սահմաններում հայրն իր որդու հետ միասին եկել են դստեր բնակության վայր։ Գ.Հ.-ն, տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո, վերցնելով որսորդական ողորկափող հրացանը, դուրս է եկել տանից։ Երբ հայրը որդու, դստեր և վերջինիս երկու անչափահաս երեխաների հետ իրենց «Nissan» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են տվյալ հասցեից, կնոջ ամուսինը հայտնվել է ընթացող մեքենայի դիմաց  և, կնոջ հորը սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի գտնվող որսորդական ողորկափող հրացանով 4 անգամ կրակել է ավտոմեքենայի վրա, վարորդի ուղղությամբ։ Սակայն կրակոցներից մեկը միայն վնասել է մեքենայի հետևի ձախակողմյան դուռն ու վարորդի նստատեղի թիկնակը։

Նույն օրը՝ ժամը 3:30-ից 3:40-ի սահմաններում, Գ.Հ.-ն նաև զանգահարել է աներոջը և նրա հասցեին տվել սպանելու սպառնալիքներ։

Դեպքի հաջորդ օրը՝ նոյեմբերի 30-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 36-ամյա Գ.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով և 334-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Պարզվում են դեպքի հանգամանքները, այդ թվում նաև՝ կիրառված հրացանի տեսակը, խուզարկությամբ տանը հայտնաբերված զենքերի օրինականությունը։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular