ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսական բանակը տարբերակ չէ. Փաշինյանը ստեղծում է բանակ շվեյցարական ոճով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru-ն գրում է, որ Հայաստանը վերաֆորմատավորում է իր զինված ուժերը որպես մոդել վերցնելով շվեյցարական բանակը։ Համապատասխան հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Ինչո՞ւ հենց Շվեյցարիան հանկարծ դարձավ օրինակելի: Ի վերջո, Փարիզի հետ կարծես թե պայմանավորվածություն կա, որ ֆրանսիացիները ձեռնամուխ կլինեն Հայաստանի զինված ուժերի բարեփոխմանը։ 
Բայց, ի դեպ, Փաշինյանն առաջինը չէ, որ նման գաղափար է հղացել։ Դեռևս 2014 թվականին Ուկրաինայի այն ժամանակվա պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը ձեռնամուխ եղավ Շվեյցարիայի բանակի օրինակով և նմանությամբ վերափոխել Ուկրաինայի զինված ուժերը: Նա շատ էր ուզում, որ ինչպես Շվեյցարիայում բոլորը զենքի տակ լինեն։ Բայց այդ հավակնոտ ծրագիրն այրվեց Իլովայսկի կաթսայում, որից հետո ինքը՝ Գելետեյն Անգլիայում մշտական ​​բնակություն հաստատեց 36 միլիոն դոլարով իր համար փոքրիկ կալվածք գնելով։ Սակայն պետք է ասել, որ ի վերջո Ուկրաինայում բոլոր տղամարդկանց ու կանանց զենքի տակ դրեցին։ Ճիշտ է, դա Շվեյցարիայի հետ արդեն կապ չունի։
Որտեղի՞ց Փաշինյանին նման ակնածանք լեռների, լճերի ու շոկոլադի երկրի նկատմամբ, լրիվ անհասկանալի է: Ինչպես նաև անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանի զինված ուժերը մոտ երկու հարյուր տարի չկռված բանակի չափանիշներով պետք է լինի: 
«Շվեյցարիան վերջին անգամ կռվել է 1847 թվականին, երբ կաթոլիկ կանտոնները պարտվեցին Սոնդերբունդի քաղաքացիական պատերազմում, և որից հետո այդ ալպյան հանրապետությունը վերածվեց համադաշնության։ Այժմ Շվեյցարիան հարուստ և չեզոք երկիր է, որը շրջապատված է բարեկամական հարևաններով։ 2000-ականներից սկսած Շվեյցարիան պարբերաբար կրճատում է իր բանակը։ Շվեյցարացիները տարին երկու անգամ հրավիրվում են երկշաբաթյա ուսումնամարզական հավաքների: Դա լավ և հարմար մոդել է չեզոք երկրի ոչ պատերազմող բանակի համար»,- իր հեռագրային ալիքում գրել է հրապարակախոս Սերգեյ Մարդանը։ Նրա կարծիքով, խեղճ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ չեզոքություն, նրա աշխարհագրական դիրքը նման հնարավորություն չի տալիս։ Նա խցկված է Ադրբեջանի և Թուրքիայի միջև առանց ծով ելքի, և տրանսպորտային և նյութատեխնիկական տեսանկյունից լիովին կախված է իր հարևաններից։ Ուստի նա ոչ միայն պետք է պահպանի մարտունակ բանակ, այլ նաև ստիպված է դաշնակցային հարաբերություններ ունենալ որևէ «մեծ տերության» հետ։
Մարդանը նաև չի բացառել, որ «շվեյցարական մոդելին» անցնելու մասին խոսելով Փաշինյանը պատրաստվում է երկիրը հանձնել իր թուրք հարևաններին։
«svpressa.ru»-ն Մոսկվայի պետական ​​համալսարանի միջազգային անվտանգության ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոին խնդրել է մեկնաբանել Փաշինյանի այս անսպասելի «կրեատիվը»։ 
-Ինչո՞ւ պետք է զարմանանք։ Հայաստանը սկսել է թեքվել դեպի Արևմուտք։ Հիմա տեսնում ենք այդ ամենի տրամաբանական ավարտը: Հայաստանում աճում են ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցման և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ շփումների տրամադրությունները: Կամ մեկ այլ տարբերակ. Ռուսաստանին հասցնել նրան, որ նա բարձրացնի Հայաստանին ՀԱՊԿ-ից բացառելու հարցը։ Հետո Երևանում հանգիստ հոգով կասեն, որ  այլընտրանք չունեն, քան անդամակցել ՆԱՏՕ-ին:
«svpressa.ru».- Բայց ինչո՞ւ Շվեյցարիա։ Արդյո՞ք դա լավ օրինակ է հետևելու համար:
— Շվեյցարիան փոքր երկիր է, տարածքով համեմատելի Հայաստանի հետ։ Այն ունի բանակ, որը հարմարեցված է լեռնային շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Վարկանիշներում նա համարվում է լավագույններից մեկը:
Իհարկե, շվեյցարացիներն արդեն 200 տարի չեն կռվել։ Բայց մի ժամանակ շվեյցարացի լեգեոներները եղել են բազմաթիվ եվրոպական բանակներում և բարձր են գնահատվել իրենց խիզախության համար: 
«svpressa.ru».- Այդ փառքը նրանց հնարավորություն է տվել ավելի քան հինգ դար լինել Հռոմի Պապի թիկնապահները։ Բայց թվում է, թե ֆրանսիացիները պետք է բարեփոխեն հայկական բանակը։
— Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող դառնալ երկրորդ Ֆրանսիա, բոլոր առումներով դա երկինք ու երկիր է, այդքան ռեսուրսներ չկան։ Ըստ այդմ, պետք է կենտրոնանալ ավելի իրատեսական բանի վրա։ Ղարաբաղի անփառունակ կորստից հետո Հայաստանը տարածքային ու ռեսուրսային առումներով մոտ է Շվեյցարիային։
«svpressa.ru».- Բայց Շվեյցարիայի ՀՆԱ-ն ավելի քան 800 միլիարդ է, իսկ Հայաստանինը 20 միլիարդ։
 - Դա նշանակում է, որ աշխատելու տեղ կա: Եվ երկրորդը, եթե հայերը կորցնեն Նախիջևանից Ադրբեջան տանող միջանցքը, ապա ընդհանրապես կդառնան փոքրիկ Երևանի մարզ։
«svpressa.ru».- Ինչո՞ւ դեռ չեն խնդրել Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից։
— Նախ Ռուսաստանը Հարավային Կովկասում այլ ռազմական դաշնակից դեռևս չունի։ Ուզես չուզես, բայց դա այդպես է: Երկրորդ հերթին կա ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգ, և Հայաստանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում դրանում։ Բայց դրա դրական կողմն էլ այն է, որ չմոռանանք, որ Ռուսաստանում որոշակի շրջանակներ կապված են այդ երկրի հետ բարեկամությամբ և ջերմ զգացմունքներ ունեն նրա հանդեպ, բացի դա հայկական լոբբին ևս Ռուսաստանում բավականին ազդեցիկ է։
«svpressa.ru».-  Իսկ ի՞նչ կանխատեսումներ ունեք։
- Ես վախենում եմ, որ Հայաստանի համար ամեն ինչ ողբերգական ավարտ կունենա: Հավանական սցենարը հետևյալն է. հանրապետությունը կխզի Ռուսաստանի հետ հարաբերությունները, այնտեղ իշխանության կգա հակառուսական ռեժիմ, որից հետո Ադրբեջանը կխլի Նախիջևան տանող միջանցքը։ Արդյունքում Հայաստանը Երևանի մարզի շրջանակներում կվերածվի փոքր, պետականություն չունեցող տարածաշրջանի։ Այդ ժամանակ նրան կմնա միայն մեկ հնարավորություն՝ Վրաստանի հետ միության մեջ մտնելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular