Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲրյուսովի պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը:
Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Բրյուսովի պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին։ Վերջինս մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):