ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այցի նպատակը ՀՀ և ԵՄ միջև բազմաշերտ հարաբերությունների խորացման և ամրապնդման հնարավորությունների դիտարկումն էր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 27-ից 29-ը կայացել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այցի նպատակը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև բազմաշերտ հարաբերությունների խորացման և ամրապնդման հնարավորությունների դիտարկումն էր:

Այցի շրջանակներում պատվիրակության անդամները բարձրաստիճան հանդիպումներ են ունեցել ՀՀ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանդիպումները կայացել են ոլորտային չորս ուղղություններով՝ անվտանգության և պաշտպանության, արդարադատության և ներքին գործերի, տնտեսական, առևտրային, ֆինանսական և սոցիալական հարցերի, փոխկապակցվածությա, այդ թվում՝ էներգետիկ, տրանսպորտային, թվայնացման, հետազոտությունների և նորարարության հարցեր:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կատարման հարցում առաջընթաց ապահովելու, վերոնշյալ ուղղություններով համագործակցությունն ամրապնդելու, բարեփոխումների իրականացման ընթացքը խթանելու, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ կարիքները հասցեագրելու և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությունը բարձրացնելուն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել միգրացիայի և շարժունակության ուղղությամբ փոխգործակցությունը խորացնելու, ինչպես նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Ընդգծվել է տարածաշրջանային ներառական ծրագրերի իրագործման և հարատև կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

ԵՄ կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Նոյեմբերի 29-ին տրվել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական և ներդրումային հարթակի մեկնարկը: Համագործակցության նոր ձևաչափի առաջին հանդիպման ընթացքում ստորագրվել են Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությամբ մանկապարտեզների էներգաարդյունավետության բարձրացման ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությամբ փոքր և միջին ձեռնարկատիրական ընկերությունների աջակցության ծրագրերի վերաբերյալ համաձայնագրեր:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի համատեղ պատվիրակության անդամների միջև կայացած ամփոփիչ հանդիպման ժամանակ վերատաստատվել է, որ Հայաստանը և ԵՄ-ն հավատարիմ են համագործակցության հետագա ամրապնդմանը և գործընկերության օրակարգի ընդլայնմանը՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular