ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 խորհուրդ՝ կատարյալ սելֆի անելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ սելֆի անելն ամենապարզ գործողությունն է։ Դրանք կարելի է անել օրվա մեջ հարյուրավոր անգամներ, սակայն ոչ բոլորն են կարողանում իրոք լավ սելֆի անել։

 

Tochka-ն գրում է, որ կա մի քանի խորամանկություն, որոնց շնորհիվ կարող եք բազմաթիվ կատարյալ սելֆիներ անել։

 

1.      Համոզվեք, որ լավ տեսախցիկ ունեք։ Իհարկե, հեռախոսով սելֆիներ անելը շատ հեշտ է, սակայն միշտ հիշեք, որ լավ տեսախցիկով արված սելֆիներն ավելի որակով ու լավ են ստացվում։

 

2.      Գտեք ձեր լավ կողմը։ Սա հորինվածք չէ, ամեն մարդ ունի իր շահեկան կողմը։ Փորձեք, շատ լուսանկարվել ու գտեք այն կողմը, որով հնարավորինս գեղեցիկ եք ստացվում։

 

 

3.      Նկարեք ճիշտ դիտանկյունից։ Եթե արդեն ընտրել եք ճիշտ կողմը, ապա սկսեք մտածել դիտանկյունի մասին։ Այն պետք է աչքերից մի փոքր ավելի բարձր լինի։ Ավելի լավ է տեսախցիկին չնայել։

 

4.      Լուսավորություն։ Բազմաթիվ հայտնի լուսանկարիչներ կարծում են, որ ճիշտ է լույսին դեմքով կամ մեջքով կանգնել, սակայն ամեն բան կախված է նրանից, թե ինչպիսի լուսանկար եք ցանկանում ստանալ։ Ցանկալի է, որպեսզի լուսանկարվեք ցերեկվա լույսի ներքո։

 

5.      Ուշադրություն դարձրեք դիմահարդարմանը։ Եթե ձեզ լավ ու թարմ եք զգում, ապա լուսանկարվեք։ Պետք չէ ծայրահեղությունների գիրկն ընկել, սակայն փորձեք ավելի թարմ վիճակում լուսանկարվել։

 

 

6.      Լուսանկարվեք նոր գնած իրերի հետ։ Իհարկե, որ բոլորը կարող են լուսանկարվել Gucci-ի կամ մեկ այլ նմանատիպ բրենդի գնումների հետ, սակայն կարող եք լուսանկարում օգտագործել մյուս բոլոր գնումները, օրինակ՝ նոր գնած ծիծաղելի գուլպաները։

 

7.      Սովորեք մշակել։ Սկզբում հազարավոր լուսանկար եք անում, հետո ընտրում եք այն լուսանկարները, որոնք համեմատաբար լավ են ստացվել ու գալիս է մշակման ժամանակը։ Համացանցում շատ ծրագրեր կան, որոնք կօգնեն ճիշտ մշակել լուսանկարը, օրինակ՝ Facetune կամ Քիմ Քարդաշյանի սիրելի Perfect365 ծրագիրը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular