ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերապատրաստում փողերի լվացման գործերով քննության արդյունավետության բարձրացման նպատակով՝ ԱՄՆ փորձի հիման վրա. ՔԿ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև ծավալված համագործակցության արդյունքում Երևանում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը անցկացվում է փողերի լվացման գործերի քննության թեմայով վերապատրաստում, որին մասնակցում են փողերի լվացման հանցատեսակի դեմ պայքարում ներգրավված հիմնական բոլոր պետական մարմինների՝ ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատախազության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ արդարադատության նախարարության և այլ կառույցների մասնագետներ։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեից, մասնավորապես, վերապատրաստմանը ներգրավվել է ՀՀ ՔԿ կենտրոնական մարմնի, ինչպես նաև մյուս կառուցվածքային ստորաբաժանումների՝ տնտեսական, կոռուպցիոն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների քննությամբ զբաղվող 12 քննիչ։

Դասընթացի կայացումն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդի գրասենյակի աջակցությամբ։

Վերապատրաստումն ուղղված է փողերի լվացման դեմ քրեաիրավական պայքարի ամերիկյան փորձի հիման վրա այդ հանցագործության բացահայտման առանձնահատկություններին ծանոթանալուն, գործիքակազմի, մեթոդաբանության կիրառման պրակտիկ հմտությունների կատարելագործմանը, ֆինանսական հետախուզության, փողերի լվացման դեմ պայքարի և գույքի բռնագանձման ոլորտներում ԱՄն և Հայաստանի իրավակիրառ պրակտիկայի համեմատական վերլուծությանը, երկու իրավական փոխօգնության կառուցակարգերն օգտագործելու կարողությունների զարգացմանը։

Վերապատրաստման դասընթացի բացման խոսքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը  նշել է, որ նման միջոցառումների անցկացումը բխում է ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև այս տարի ստորագրված համագործակցության հուշագրից։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը՝ այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ՀՀ քննչական կոմիտեի կարիքներին արձագանքելու և ամերիկյան փորձի ուսումնասիրման հնարավորություն ընձեռելու համար։ Պարոն Այվազյանը նշել է, որ հատկապես այս փուլում, երբ Հայաստանում ավելացել են փողերի լվացման հանցագործության դեպքերի բացահայտման ցուցանիշները, դրանց վերաբերյալ քրեական վարույթներով քննության որակի բարձրացումը առանցքային նշանակություն է ձեռք բերել։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանը բացման իր խոսքում նախ շեշտել է կոռուպցիոն և ֆինանսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի հարցում հայկական կողմից դրսևորվող սկզբունքայնությունը և այս ոլորտում հմտությունների կատարելագործման շահագրգռությունը։ Տիկին Հաֆտվանը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը հանցավոր ծագում ունեցող ակտիվները ֆինանսական շրջանառությունից հանելուն և հանցավորության դեմ պայքարը խթանելուն միտված ՀՀ նախաձեռնություններին և ծրագրերին։

Վերապատրաստումն իրականացնում են ֆինանսական հանցագործությունների հետաքննության,  փողերի լվացման, հանրային կոռուպցիայի, գույքի բռնագրավման ոլորտներում մասնագիտացած ԱՄՆ արդարադատության նախարարության հետաքննությունների դաշնային բյուրոյի պրակտիկ փորձագետները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular