ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուղղվածություն դեպի երկրների նոր առանցք». Հայաստանը ձեռք է բերել հնդկական ՆԱՏՕ-ի տիպի MArG անիվավոր հաուբիցներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topwar.ru–ն գրում է, որ Հնդկական Bharat Forge Kalyani Group ընկերությունը հայտարարել է Հայաստանի հետ խոշոր գործարք կնքելու մասին, որը նախատեսում է կատարելագործված անիվավոր ինքնագնաց 155 մմ MArG հաուբիցների և նմանատիպ տրամաչափի, այսինքն ՆԱՏՕ-ի մոդելի ATAG հրանոթների վաճառք։

Այս մասին հայտնել է IDRW հրատարակությունը։ Հնարավոր պայմանավորվածությունը քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 2022 թվականի հոկտեմբերին Գանդինագարում անցկացվող DefExpo 2022 ցուցահանդեսին այցից հետո, որտեղ Հնդկաստանը ցուցադրել էր իր արտադրության զենքերն ու պաշտպանական համակարգերը։

155 մմ MArG 39 cal BR ինքնագնաց հրանոթային համակարգը, որը կշռում է 18 տոննա, ի վիճակի է կրակել ՆԱՏՕ-ի ստանդարտ արկերով: Հրանոթը լիցքավորվում է 18 արկով, իսկ մարտական պատրաստության բերելու ժամանակը ցերեկը 1,5 րոպե է, գիշերը 2 րոպե: Այդ գործարքը երկրների միջև մի շարք պաշտպանական պայմանագրերի մի մասն է կազմում: Այսպես, 2022 թվականի սեպտեմբերին Երևանը Նյու Դելիից պատվիրել է 245 միլիոն դոլարի Pinaka զենիթահրթիռային համակարգեր, իսկ 2020 թվականին 40 միլիոն դոլարի Swathi շարժական ռադարներ։

Պաշտպանական համագործակցության աճը կապված է Հնդկաստանն իր կողմը «շահելու» Հայաստանի ղեկավարության փորձերի հետ։ «Երևանը  վարում է Հնդկաստան-Իրան-Հայաստան երկրների նոր առանցքի ձևավորման կուրս ի հակադրություն Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա դաշինքի»,- նշել է The Economic Times հրատարակությունը։ Նաև նշվել է, որ Հայաստանի ղեկավարությունը հանդես է եկել նախաձեռնությունների մի ամբողջ շարքով։ Հնդկաստանը հրավիրված է մասնակցելու շինարարությանը, արդյունաբերական արտադրությանը և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։

«Հայաստանը տնտեսական հզոր աճ է գրանցել չնայած պատերազմին։ Ներկայումս շինարարության ոլորտում բում է, և մենք բանակցություններ ենք վարում հնդկական ընկերությունների հետ»,- օրերս հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Երկու երկրների միջև արտաքին առևտրային հարաբերություններն ակտիվացնելու համար Երևանը խնդրել է իրանական Չաբահար նավահանգստի միջոցով մուտք գործել հնդկական շուկա, և ըստ ամենայնի, խոսքը գնում է ներմուծման արտոնյալ պայմանների ապահովման մասին։ Միաժամանակ նախատեսվում է հայկական ապրանքներն այնտեղ հասցնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքով, որի ստեղծման հիմքում հիմնականում Ռուսաստանն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular