ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեշտոցային վարակի պատճառները, ախտանիշերը և բուժումը, որոնք ամեն աղջիկ պետք է իմանա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սեռական օրգանները հսկայական թվով բակտերիաներ ունեն և ոչ մեծ քանակությամբ խմորիչ մանրէներ, ինչը առողջության ցուցանիշ է: Հեշտոցային բակտերիաները խմորիչները վերահսկողության տակ են պահում: Խմորիչ մանրէների ավելորդ աճը կարող է հեշտոցային վարակներ առաջացնել:Այդ վարակները բավական տարածված են և կարող են բուժվել սկզբնական փուլում: Վարակները հեշտոցում քորի և գրգռվածության պատճառ են: Ներկայացնենք հեշտոցային վարակի պատճառները, ախտանիշերը, կանխարգելումը և բուժումը:

Ի՞նչն է հեշտոցային վարակ առաջացնում Օրգանիզմում, որում խմորիչներ քիչ քանակությամբ կան, դրանց թվի ավելացման դեպքում հեշտոցը դառնում է վարակված:

Ահա խմորիչ բակտերիների թվի ավելացման հիմնական պատճառները՝

 

1. Հակաբիոտիկների օգտագործում:

 

2. Հակաբեղմնավորիչների մեծ չափաբաժնի օգտագործում:

 

3. Եթե տառապում եք դիաբետով և արյան մեջ շաքարի մակարդակը չափազանց բարձր է:

 

4. Ձեր իմունային համակարգը վնասված է:

 

5. Եթե ավելորդ քաշ ունեք, հեշտոցային վարակով տառապելու հնարավորությունը մեծ է:

 

Հեշտոցային խմորիչի վարակի ախտանիշերը

Ինչպե՞ս իմանալ, որ տառապում եք հեշտոցային վարակով: Եթե նկատեք այս ախտանիշերը, ըստ աենայնի, վարակված եք: Հեշտոցային վարակով հիվանդանալն առավել հնարավոր է դաշտանային ցիկլից առաջ մեկ շաբաթվա ընթացքում:

 

1. Զգում եք ուժեղ քոր և գրգռվածություն հեշտոցում:

 

2. Հեղուկները, որոնք հեշտոցն օգտագործում է վարակների կանխարգելման համար, դառնում են խիտ, անհոտ և մածուցիկ:

 

3. Հեշտոցի շրջակա մաշկը կարմրում է:

 

4. Հետոցը ցավի միտում ունի միզելու ժամանակ:

5. Ցավ եք զգում սեռական ակտի ժամանակ:

Հեշտոցային վարակի ռիսկը մեծացնող այլ պատճառներ

Պետք է նշել, որ հեշտոցային վարակները չեն փոխանցվում սեռական ճանապարհով: Կան հիվանդության ռիսկը մեծացնող շատ պատճառներ՝

1. Մեծ քանակությամբ հակաբիոտիկների օգտագործումը սպանում է լավ բակտերիաները, ինչի հետևանքով՝ խմորիչ բակտերիաների աճը հեշտոցում վնասում է դրան:

2. Կիպ նեքնազգեստ կրելը, որը չի ներծծում ջերմությունն ու խոնավությունը, ևս կարող է վարակ առաջացնել:

3. Սփրեյների, օծանելիքների օգտագործումը հեշտոցի հատվածում:

4. Հեշտոցը քացախաջրով լվալը ևս կարող է մեծացնել վարակի ռիսկը:

 

Հեշտոցային վարակի կանխումը

1. Առողջ և հավասարակշռված դիետա պահեք՝ պրոտիններով և սննդանյութերով հարուստ:

2. Վերահսկեք շաքարի մակարդակն արյան մեջ, դա կնվազեցնի հեշտոցային վարակի հավանականությունը:

3. Խուսափեք հակաբիոտիկների անտեղի օգտագործումից:

4. Սեռական օրգանների լավ հիգիենա պահպանեք՝ վարակները կանխելու համար:

 

Ինչպես հեշտոցը մաքուր պահել

1. Լվալիս փափուկ և անհոտ օճառ և ջուր օգտագործեք: Այդ հատվածը լավ լվացեք:

2. Եթե զուգարանի թուղթ եք օգտագործում, սրբեք դիմացից դեպի հետ՝ խմորիչ բակտերիաները հետանցքից հեշտոց չբերելու համար:

3. Ոորակյալ բամբակյա ներքնազգեստ ընտրեք, որը չի պահում ջեմությունը և խոնավությունը, հեշտոցը չոր է պահում:

4. Խուսափեք կիպ ջինսեր և ներքնազգեստ կրելուց, որոնք օրգանիզմի խոնավության և ջերմության ավելացման միտում ունեն:

5. Լողազգեստը փոխեք լողավազանից դուրս գալու պահին: Թաց լողազգեստը սեռական օրգանները պահում է տաքության և խոնավության մեջ:

6. Նույն հիգիենիկ միջադիրները երկար ժամանակ մի օգտագործեք, հաճախ փոխեք տամպոններն ու միջադիրները:

7. Խուսափեք հեշտոցի համար դեզոդորանտների, փոշիների և սփրեյների օգտագործումից. դրանք փոխում են հեշտոցի բակտերիաների դրական հավասարակշռությունը:

Ինչպես բուժել հեշտոցային վարակները

Եթե ոչ ավանդական բժշկության կողմնակից եք, ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին՝

1. Հիգիենիկ միջադիրներ օգտագործեք տամպոնների փոխարեն:

2. Հեշտոցը ջրով լվացեք՝ օճառ չօգտագործելով:

3. Եթե սեռական ակտի ժամանակ ցավ եք զգում, խուսափեք դրանից:

4. Եթե ձեր հեշտոցն այտուցված է, դրա վրա սառը, խոնավ կտոր դրեք, կա տաք լոգանք ընդունեք: Եթե քոր եք զգում, հեշտոցը ձռքերով մի քորեք:

Եթե այս բուժումները չեն օգնում, խորհուրդ է տրվում բժշկի դիմել: Խորհուրդ է տրվում հեշտոցային վարակի ինքնաբուժությամբ չզբաղվել, եթե հղի եք, եթե սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն ունեք, եթ կրկնվող հիվանդություն ունեք, եթե վստահ չեք, որ դրանք հեշտոցային վարակի նշաններ են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular