ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բախվել են Opel Omega-ն ու 07-ը, որը հետո հայտնվել է բնակչի հողամասում. կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Նորաշեն գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 26-ամյա Հրաչիկ Վարդանյանի վարած Ваз 2107 մակնիշի և 50-ամյա Սարգիս Ավագյանի վարած Opel Omega մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Հ. Վարդանյանի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սպարտակ Հապետյանն ու 38-ամյա Կարինե Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Վարորդները ենթարկվել են սթափության  փորձաքննության, Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, իսկ բախման հետևանքով էլ 07-ը դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան ցանկապատին և հայտնվել հողամասում: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular