ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է տարածել քննիչի՝ 77 մլն ավանդի մասին

ԻՐԱՎՈՒՆՔ

Հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Hetq.am-ի՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի» վերտառությամբ հրապարակման առնչությամբ:

«Այսօր Hetq.am-ը «Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել է Կոմիտեի քննիչ Վարդան Մանուկյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրին: Ընդ որում՝ որպես պարզաբանում Hetq.am-ին արդեն իսկ նախապես տեղեկացվել էր, որ քննիչի կողմից ներդրված ավանդը ձևավորվել է վերջինիս պատկանող անշարժ գույքի վաճառքից:

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված հիշյալ հանգամանքը դիտարկելով այն համատեքստում, որ քննիչ Վ. Մանուկյանը, մասնակցելով ինքնավար պաշտոնների համալրման մրցույթին, հաղթահարել է բարեվարքության փուլը (այդ փուլում հանգամանորեն ստուգվում են թեկնածուի գույքային դրության համապատասխանությունը օրինական եկամուտներին), անհրաժեշտ է արձանագրել, որ ցանկացած օբյեկտիվ դիտորդի համար միանաշանակ պարզ է, որ թե՛ ավանդը, թե՛ նշված անշարժ գույքը և թե՛ գույքի առուվաճառքի գործարքը չէին կարող օրինականության տեսանկյունից կասկած հարուցել:

Մինչդեռ Hetq.am-ը, գուցե և ոչ միտումնավոր, ուշադրության չի արժանացրել այս հանգամանքը և անհարկի կերպով փորձել է ընթերցողների մոտ հակասական պատկեր ձևավորել Հակակոռուպցիոն կոմիտեի շուրջ՝ ինչ-որ տեղ փորձելով կասկածի տակ դնել Կոմիտեի քննիչների բարեվարքությունը:

Հոդվածից ենթադրվող հնարավոր շահարկումները կանխելու նպատակով հարկ ենք համարում ստորև ներկայացնել անշարժ գույքի վաճառքի և նշված գործարքին առնչվող բոլոր մանրամասները, որոնք, ի թիվս պահանջվող այլ  անհրաժեշտ փաստաթղթերի, ներկայացվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վարդան Մանուկյանը 2019 թվականին վաճառել է իրեն պատկանող երկու բնակարանները, որոնցից մեկը վերջինիս ծնողների կողմից ձեռք է բերվել 2006 թվականին՝ տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով, և 2010 թվականին բնակարանի սեփականության իրավունքը փոխանցվել է Վ. Մանուկյանին: Մյուս բնակարանը Վ. Մանուկյանին ծնողների կողմից փոխանցվել է նվիրատվության պայմանագրով՝ 2007 թվականի հոկտեմբերի 13-ին:

2019 թվականի նոյեմբերի 21-ին և նույն թվականի հուլիսի 9-ին վերը նշված երկու բնակարանները քննիչի կողմից վաճառվել են համապատասխանաբար՝ 49 մլն 500 հազար և 13 մլն 400 հազար ՀՀ դրամով: Դրանից հետո բնակարանների վաճառքից ստացված գումարները Վ. Մանուկյանը որպես ավանդ ներդրել է ՀՀ բանկերում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular