ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպան Մկրտչյանը հույն խորհրդարանականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» հայկական տեսլականը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմություն հանդիսացող «Սպարտիատես» կուսակցության առաջնորդ Վասիլիս Ստիգասի հետ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Դեսպան Մկրտչյանը հույն խորհրդարանականին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանվածների խնդիրները և միաջզգային ատյաններում նրանց իրավունքների բարձրացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերը, ռազմագերիների և մյուս գերեվարված անձանց օր առաջ ազատ արձակման անհրաժեշտությունը։

Դեսպանը մանրամասնել է նաև «Խաղաղության խաչմերուկի» հայկական տեսլականը` տարածաշրջանում կայուն զարգացում ապահովման համատեքստում։

Իր հերթին «Սպարտիատես» կուսակցության առաջնորդ Վասիլիս Ստիգասը դատապարտել է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը։ Նա նաև ընդգծել է իր կուսակցության պատրաստակամությունը` Հայաստանին աներկբա աջակցություն ցուցաբերելու հարցում՝ ուղղված երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև ներդնել առավելագույն ջանքեր` խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում փոխադարձ շփումների ակտիվացման նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular