Պուտինի և Փաշինյանի շփման պլաններ չկան. Կրեմլ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփման պլաններ չկան, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Բայց եթե Հայաստանի վարչապետը գա Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ հանդիպմանը, խոսելու հնարավորություն կլինի»,- ասել է նա։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Հայաստանի վարչապետը պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ։ Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Պուտինի գրաֆիկում նման բան կա՞։
«Այս պահին ոչ»,- պատասխանել է Պեսկովը։
Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։