ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


49–ամյա տղամարդը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՅՐԸ ՈՐԴՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՇԱՌՔ Է ՏՎԵԼ ՀՀ ՊՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ԶՈՐԱԿՈՉԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻՆ․ ՆՐԱՆՑ ՄԱՍՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐՆ ԱՐԴԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՆ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի 49–ամյա բնակչի կողմից զորակոչիկ որդուն զորակոչից ազատելու համար կաշառք տալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի հիշյալ բնակիչը, կաշառքի դիմաց իր որդուն՝ ՀՀ ՊՆ Մարտունու զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկին, 2018թ․ ամառային զորակոչից ազատելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետի հետ (նախկին)։ Այնուհետև՝ 2017թ․ նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին տղամարդն անձամբ Մարտունի քաղաքում մաս-մաս նշված բաժանմունքի պետին է տվել ընդհանուր 9.222.600 ՀՀ դրամին համարժեք 19.000 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, վերջինիս միջոցով ծանոթանալով Երևան քաղաքի բնակչի հետ՝ 49–ամյա տղամարդը պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ կաշառքի դիմաց որդու` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը պատրաստելու հարցի շուրջ՝ բժիշկների վրա Երևանի բնակչի կողմից ներգործելու եղանակով։ Պայմանավորվածության համաձայն՝ 49–ամյա տղամարդը 388.320 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլարը եղբոր միջոցով փոխանցել է Երևանի հիշյալ բնակչին։ Սակայն վերջինս, որպես ոլորտն ուսումնասիրած անձ, հասկանալով որ զորակոչիկի ունեցած իրական առողջական խնդիրները նրա՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հիմքեր են ստեղծում, խաբեությամբ ստանալով նշված գումարը, հափշտակել է այն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա զորակոչիկի հորը՝ Գեղարքունիքի մարզի 49–ամյա բնակչին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Հիշյալ երկու անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի վերոնշյալ բնակիչը կաշառք ստանալու միջոցով փորձել է պարտադիր զինվորական ծառայությունից մտացածին հիվանդությամբ ազատել ևս մի քանի անձի։ Երևանի բնակչի վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս կաշառք տված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular