ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի ԱԺ նախագահը. ի՞նչ են քննարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանդիպել են ՀՀ անվտանգության Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի Ազգային ժողովի նախագահ  նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Հայտնել են վրացական լրատվամիջոցները։

Նրանք խոսել տարածաշրջանում ընթացիկ զարգացումների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության հասնելու մասին։

Գրիգորյանն ու Պապուաշվիլին նաև ուշադրություն են դարձրել «Միջին միջանցքի» աճող նշանակության և տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունների վրա:

«Արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Խոսեցինք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի ձեռքբերման կարեւորության մասին։ Նշել եմ, որ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային խաղաղությանը։ Մենք կենտրոնացել ենք «Միջին միջանցքի» աճող կարևորության և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների վրա: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Վրաստանին Եվրահանձնաժողովից ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ դրական առաջարկություններ ստանալու կապակցությամբ»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular