ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանա-թուրքական հերթական պարտադրված օրակարգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Նիկոլ Փաշինյանի անձնական օտագործման ԱԳՆ-ն հայտնեց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սպասվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը: Սա ոչ միայն հայտարարություն էր հանդիպման օրվա և տեղի, այլև ձևաչափի մասին. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպելու են առանց միջնորդի, շփումները լինելու են ուղիղ, այսինքն միջնորդական որևէ ներկայություն չի լինելու։ Նույն օրը՝ օրվա երկրորդ կեսին, Բաքվի ԱԳ նախարարությունը ևս հայտարարություն տարածեց, ինչը պայմանավորվածությունը դարձրեց հաստատ: Եկանք հասանք տեղ, որ գործը հասավ ուղիղ բանակցություններին:

Բոլորս ենք թերևս հիշում, որ հոկտեմբերի 5-ին Իլհամ Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ բանակցությունների՝ արևմտյան միջնորդությամբ: Բաքվի պատճառաբանությունը՝ Էրդողանին այդ հանդիպմանը չհրավիրելն էր: Հոկտեմբերի 25-ին պարզ դարձավ, որ Ալիևը չի մեկնում նաև Բրյուսել, որտեղ չկայացավ Փաշինյան-Միշել-Ալիև հերթական հանդիպումը: Բաքվի պատճառաբանությունը՝ Ալիևը ժամանակ չուներ: Իրական պատրվակը համապատասխան բառապաշարով հայտնվեց Ալիևի վերահսկողությամբ գործող մեդիայում. «ԵՄ գլխավոր դիվանագետ Բորելը «լկտի հայտարարություններ է արել, երբ չեզոք միջնորդը չպետք է իրեն այդ կերպ պահի, չպետք է զբաղվեն քաղաքական մարմնավաճառությամբ և կոչ անի «օկուպացիայի զոհ Ադրբեջանին» ճանաչել «ագրեսոր Հայաստանի» տարածքային ամբողջականությունը»:

Ավելի ուշ՝ նոյեմբերի 16-ին, պարզվեց, որ նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում կազմակերպվում էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, բայց Ադրբեջանը հրաժարվեց մեկնել այդ հանդիպմանը ևս: Երբ Բաքվից մերժում էին արևմտյան միջնորդներին, Երևանից, նույն հետևողականությամբ, մի կողմից անտեսում էին հանդիպում կազմակերպելու Մոսկվայի առաջարկը, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը և նրա նախարարները բոյկոտեցին ԱՊՀ և ՀԱՊԿ հարթակները: Միակ հանդիպումը, որին ներկա էր ռուսական կողմը, և, որին Փաշինյանի թիմը մասնակցեց՝ 3+2 ձևաչափով հանդիպումն էր Թեհրանում։

Ներկա դրությամբ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ջրի նման պարզ էր, որ Բաքուն հրաժարվում է արևմտյան հարթակներից, Երևանը՝ մոսկովյան, Ադրբեջանի ԱԳ նախարարությունից հնչեց առաջարկությունը՝ ընտրել փոխադարձ ընդունելի մայրաքաղաք կամ հանդիպում կազմակերպել սահմանին: Հայկական կողմն ընտրեց սահմանին հանդիպելու տարբերակը՝ ուղիղ շփումները սահմանափակելով միայն սահմանազատման թեմայով։ Այստեղ ակնհայտ է, որ կա՛մ Ալիևի համար արդեն ընդունելի չեն այն համաձայնությունները, որ ձեռք են բերվել արևմտյան հարթակներում, կա՛մ Ալիևն անուղղակի հրաժարվում է այդ համաձայնությունների իր մասը կատարելու պարտավորությունից, կա՛մ Ալիևը ձգտում է ավելիին: Եթե անկեղծ, իրականում՝ երեքը միասին, այլապես չէր հրաժարվի արևմտյան միջնորդներից, որոնք ապահովեցին առավելագույնը՝ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն ու անկլավ կոչվածները ներառյալ։

Հիմա Բաքվի համար կա նոր «ռասկալդ»՝ եկել է Փաշինյանի հետ այլ կերպ խոսելու ժամանակը։ Ուղիղ և առանց միջնորդների բանակցությունները նշանակում են թուրքական թակարդ Փաշինյանի համար։ Եթե անկեղծ, ապա ընդհանրապես, ուղիղ շփումը բանակցային դրական դիրքորոշում է, բայց ոչ այն պարագայում, երբ առաջին կողմը մինչև այս պահը եղել է զիջողի դերում, երբ առաջին կողմը Փաշինյանն է, և երբ երկրորդ կողմը, ակնհայտորեն միայնակ չլինելով, ուղիղ շփումը դիտավորությամբ առաջ է քաշել ճնշում գործադրելու, պարտավորություն չստանձնելու կամ ստանձնած պարտավորություններից խուսափելու միտումով։

Ըստ էության՝ Բաքվի կողմից ներկա ծուղակի առաջին նշանները պարզորոշ երևացին դեռ 5 ամիս առաջ՝ մայիսի 28-ին, երբ Բերձորում Ալիևն ուղիղ, հրապարակային, տեսախցիկների առաջ պահանջեց ընդունել իր պայմանները, այլապես դելիմիտացիա չի լինի։ Իրականում Ալիևի խոսքը բոլորովին էլ միայն դելիմիտացիայի մասին չէր։ Վերջինս մշտապես է ընդգծում, որ Փաշինյանը պարտավոր է ընդունել միայն իրեն թելադրված պայմանները։ Սրա ֆոնին է, որ Երևանում քիչ չէ կան սպասումներ, թե Ալիև-Էրդողան զույգը թուրքական միջանցքի փոխարեն կհամաձայնի հայկական խաչմերուկին, մյուս կողմից էլ պատրանքն է, թե ուղիղ շփումներով կկարողանան գտնել լուծումներ ու զսպել թուրքերին։ Նման պատրանքների պարագայում հնարավոր չէ իրականացնել որևէ աշխարհաքաղաքական գործընթաց, որը կբխի հայկական շահերից, չնայած տվյալ պարագայում հայկական շահերի հետ Նիկոլն ընդհանրապես կապ չունի․ նա բացառապես առաջնորդվում է ադրբեջանաթուրքական օրակարգով ու դա անվիճելի փաստ է։

Արմեն Հովասափյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular