ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են QR կոդերը տարել դեպի թուրքական կոնտենտ․ մեդիափորձագետը պարզաբանել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիբերանվտանգության մանագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանզի վասնզի ինձ հա գրում են, ասեմ։ Մի շարք դասագրքերի վրայի QR կոդերը տանում են դբա սենց ( էս պահին արդեն անջատել են թուրքական դրոշը, կայքը պարզապես անջատված է)։ Հրատարակչությունը, որը տվյալ գրքերն ա տպել ու տեղադրել քյուառները, ժամանակավոր կորցրել էր կայքը, որը կոտրել էին թուրքական հաքերները։

Բայց, վերջին երկու շաբաթում արդեն երկրորդ անախորժությունն ա QR-ների հետ, գալիս ենք պարզ եզրակացության. թվային խաղալիքներ ստեղծելուց հարկավոր է տաս անգամ չափել, հետո նոր տպել։

Հ.Գ. Հավելեմ, որ լավ է, գոնե մենակ նկար էր։ Կարող էին վիրուս կախել, պոռնոգրաֆիա, ֆիշինք, ինչ ասես»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular