ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման խոշոր տեղաշարժերի շեմին Հայաստանում ոչ ոք պատրաստ չէ արտահերթ ընտրությունների․ Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանն «Անպատրաստների ընտրությունը» վերտառությամբ հոդված է հրապարակել։

 

Հոդվածը ստորև՝

Այս խորհրդարանը  մնալու միայն երկու տարբերակ ունի.

1. Եթե ընդդիմությունն ու իշխանությունը լուռ, ստվերային կոնսենսուսի են գալիս, որ այս իրավիճակը երկուսին էլ ձեռնտու է, և շարունակում են աշխատել։
2. Եթե այս ԱԺ մեծամասնությունն ընտրում է նոր վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն։

Հնարավոր արտահերթ ընտրություններին ոչ ոք պատրաստ չէ։ Բայց դա չի ազդելու պրոցեսների տրամաբանության վրա։

Գործող խորհրդարանում կան բավական լավ դեմքեր՝ բարձր գրագիտության և մարդկային որակների, որոնք այլ ձևաչափերում կարող են ունենալ զգալի էֆեկտիվություն։ Սա վերաբերում է բոլոր խմբակցություններին։
Խորհրդարանից դուրս կուտակված է հանրային գործիչների, քաղաքական մտքի լուրջ ռեսուրս։ Լավ ռեսուրս կա բանտերում՝ Երևանի և Բաքվի։

Սա արդեն քաղաքագիտություն չէ, սա ֆիզիկա է, և խորհրդարանից դուրս ծանրակշիռ ռեսուրսի նժարը ճնշելու է հայրենիքի կորստի ծանր բեռով գոյատևող ներկայիս Աժ-ին։ Սա կբերի փոփոխության։

Կան խոշոր արտաքին խաղացողներ՝ Ռուսաստանը և Արևմուտքը։ Նիկոլը հաջողացրեց մեր փոքր երկիրը դնել այս կենտրոնների շահերի բախման կիզակետում, և դրա պտուղը մենք անշուշտ քաղելու ենք։

Ռուսաստանը բարդ, ծանրաշարժ պետություն է, որը գրեթե չի տիրապետում  21-րդ դարի պատկերացումներին և աշխատանքի գործիքներին։ Եվ քանի դեռ Ռուսաստանը չի հասկացել, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնական աղբյուրը հենց ռուսական քաղաքականությունն է, նրա համար շատ դժվար է լինելու էֆեկտիվ որոշումներ կայացնել։

Արևմուտքի խնդիրը հետևյալն է. այն ֆիքսել է, որ հակառուսական տրամադրությունների պիկն է Հայաստանում, և փորձելու է դա նյութականացնել։

Որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրությունները կապիտալիզացվեն, պետք է նոր քաղաքական իրողություն, նոր որակի կամ կազմով իշխանություն. ինչին և ձգտելու է Արևմուտքը։ Մենք պետք է հասկանանք մի բան. հասարակության մեջ հակառուսական տրամադրություններն ինքնանպատակ չեն, դա ընդամենը միջոց է՝ ինչ-որ կարևոր բաների հասնելու։

Հակառուսականության նյութականացումը ենթադրում է երկու կարևոր քայլ.
1. Ռուսաստանի հետ ինստիտուցիոնալ կապերի խզում
2. Ռուսական կապիտալի դուրս մղում Հայաստանից

Երկու պրոցեսն էլ հիմա սողալով գնում են, բայց տեմպերը կարող են շատ շուտով արագանալ։ Ռուսական կապիտալը (այդ թվում՝ ռուսահայ) պետք է սկսի հասկանալ, որ դա իրեն է վերաբերում, և որ կարող է ունենալ լուրջ հետևանքներ՝ հանքեր, բանկեր, գործարաններ, էներգետիկա և այլն։

Նման խոշոր տեղաշարժերի շեմին Հայաստանում ոչ ոք պատրաստ չէ արտահերթ ընտրությունների։ Այլ հարց է, թե ինչու. դա ցավոտ հարց է, բայց դա էլ է արդեն ժամանակավրեպ։ Ուղղակի դա փաստ է, որը չի ազդելու, սակայն, ընթացքի վրա։  Սա առավելություն է տալիս իշխանություններին. նրանց կազմակերպչական ռեսուրսն անհամեմատ ավելի մեծ է, ինչ-որ տեղ առավելություն է տալիս այն շրջանակներին, պոտենցիալ թիմերին, որոնք ստվերային կերպով նախապատրաստվել են, կամ ունեն նման փորձ։ Բայց սա հնարավորություն է Հայաստանի համար։ Մենք պետք է գտնենք ձևը դուրս գալու ընթացիկ սողացող կործանման և իշխանության արտահերթ վերարտադրման թակարդից, որը ուղղակի արագացնելու է պետության փլուզումը։

Ելքը կախված է նրանից, թե ինչ բովանդակություն են ունենալու հնարավոր արտահերթ ընտրությունները. հենց սրա մասին՝ հաջորդիվ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular