ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրեթե 3000 բեռնատարներ արդեն մի քանի օր է կանգնած են Վերին Լարս անցակետի հերթերում։ Ռուսաստանն արգելել է Հայաստանից գյուղմթերք և այլ ապրանքներ արտահանել, ու, թեպետ, «Ռոսսելխոզնադզորը» հայտարարում է, թե Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք է հայտնաբերվել, որոնց պատճառով արգելվում է ապրանքների ներկրումը Ռուսաստան, ակնհայտ է, որ խնդիրը հիմնականում և մեծամասամբ քաղաքական է։

Բեռնափոխադրումներն ահազանգում են, որ իրենց ապրանքը ճանապարհին փչանում է։ Երեկ, օրինակ, մի ամբողջ բեռնատար ծաղիկներ են հետ վերադարձրել Հայաստան և ամբողջ բեռը ոչնչացնելու են, արտահանող ընկերությունն էլ տարիներ շարունակ առանց խնդրիների աշխատել է ռուսական գործընկերների հետ։ Գործող իշխանություններն այդ առումով որևէ ջանք չեն գործադրում և լրջորեն չեն մոտենում խնդիրների լուծմանը, ընդհակառակը փորձում են ավելի սրել իրավիճակը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անհեթեթ և վտանգավոր գրառում է արել, թե՝ «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»։ «Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը Հայաստանում և սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ, գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ։ Բիզնեսին ու հարկ վճարողին նման կերպ աջակցելն անկախությունն ու սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է»,- գրել է Հարությունյանը։

Մինչդեռ փաստ է, որ յուրաքանչյուր սպառող գնում է այն ապրանքը, որը որակյալ է և մատչելի, ուստի այս դեպքում էլ գործ ունենք ոչ թե իշխանությունների հստակ քաղաքականության և սեփական երկրի արտադրողներին ու արտահանողներին աջակցելու, այլ պատասխանատվությունը հիմա էլ սփյուռքահայերի վրա գցելու պարզ պոպուլիզմի հետ։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Ռուսաստանի հետ երկկողմ շրջանառությունը 2022 թվականին հասել է 5 միլիարդ դոլարի։ Հայաստանից անցած տարի 2,5 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել և 2021-ի համեմատ այս թվերը կրկնակի աճել են։ Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է, իսկ Լարսը ցամաքային միակ ճանապարհը, որը Հայայստանը կապում է Ռուսաստանի հետ, և այդ ճանապարհի փակումը լրջագույն խնդիրներ է հարուցելու ողջ հանրապետության համար։

Հերմինե Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular