ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ընկերություն են գտել, որից տարօրինակ գնումներ են կատարում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ այս իշխանությունը գերազանցեց բոլոր նախորդներին մեկ անձից գնումների եւ առանց մրցույթի պայմանագրեր կնքելու գործում: Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ցուցանիշը ժամանակին համարվում էր մեկ անձից գնումների բացառումը եւ մրցույթներ անցկացնելը, որ տենդերներում հաղթողները հնարավորինս արդար եւ հավասար պայմաններում մրցակցեին: Ինքը` Փաշինյանն ու իր թիմակիցները տարիներ շարունակ քննադատել են նախկինների վարքը, որ մրցույթներն ազատ, թափանցիկ եւ արդար չեն անցկացնում: Հիմա իրենք, ըստ էության, վերացրել են «մրցույթ» հասկացությունը եւ բազմամիլիոն տենդերները շահում են իրենց փոխկապակցված անձինք ու կասկածելի ընկերություններ:

2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ պետական մարմինները նոր ընկերություն են հայտնաբերել, որից տարօրինակ գնումներ են կատարում։ Ընկերությունը կոչվում է «Գազի մասնագետի ուսումնական գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։ Նոյեմբերի 11-ին, օրինակ, արդարադատության նախարարությունը 108 հազար դրամ է փոխանցել այս ընկերությանը, որպեսզի նախարարությանը ենթակա 3 հասցեներում գազի պատասխանատուի ու հնոցապանի ուսուցման ծառայություն մատուցի։ Թվում է` փոքր գումար է, սակայն սա միակ դեպքը չէ: Այսինքն՝ նախարարությունը փաստացի պետական բյուջեի հաշվին վերապատրաստում է իր գազի պատասխանատուին ու հնոցապանին, իսկ թե ինչ պետք է ուսուցանի այս կազմակերպությունը գազի պատասխանատուին ու հնոցապանին, Աստված գիտի։ Այսինքն՝ ստացվում է, որ նախարարությունն ինչ-որ մեկին որպես հնոցապան է աշխատանքի ընդունել, որն իր աշխատանքին չի տիրապետում, եւ նրան պետք է ուսուցանել։ Հնոցապանի գործն էլ անընդհատ զարգացող, էվոլյուցիա ապրող ու մշտապես փոփոխվող գործ չէ, որ պարբերական վերապատրաստման կարիք լինի, մինչդեռ նախարարությունը պատրաստվում է տարին մեկ անգամ այսպիսի ծառայություն ձեռք բերել այս ընկերությունից։

Այս ընկերությունից ծառայություններ են ձեռք բերել նաեւ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն, Սահմանադրական դատարանը, առողջապահության նախարարությունն ու արդարադատության նախարարությունը՝ 2 անգամ, բոլոր դեպքերում գնումը կատարվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ «Գազի մասնագետի ուսումնական գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2022 թվականի մայիսին, ընկերության հիմնադիրն ու տնօրենը ոմն Անդրանիկ Մինասյան է, սակայն, ըստ Պետռեգիստրի տվյալների, 2023 թվականի ապրիլի 23-ից ընկերության իրական շահառու է դարձել Ռուզաննա Մինասյանը՝ 100 տոկոս մասնակցության չափով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular