ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատելություն են տարածում արցախցիների հանդեպ․ Չեն հասկանում՝ ինչ նոր ռումբ են դնում մեր պետության ու ժողովրդի տակ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ժողովրդիս մի հատվածը քննադատում է բոլորովին վերջերս հարյուրավոր զոհեր տված, բռնի տեղահանված, ամեն ինչ կորցրած, փողոցներն ընկած իր մյուս հայրենակիցներին։ Քննադատելը ո՞րն է՝ կոնկրետ ատելություն են տարածում արցախցիների նկատմամբ, ընդգծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Բողոքում են, որ մեր ժողովրդի դավաճանված հատվածն ուզում է քիչ, թե շատ լավ տներում ապրել, նորմալ աշխատանք ունենալ, իրեն նորից մարդ զգալ… Թե բա՝ ինչ տալիս ենք, դրանով բավարարվեք։ Չե՞ք ուզում՝ գնացեք Ադրբեջանի անձնագիր վերցրեք ու «ձեր Ղարաբաղում» ոնց ուզում եք՝ ապրեք։

Ու այսպես մտածող աղբը սկսում է գլուխ բարձրացնել։ Երևի կարծում են՝ երկու ամիսը բավական էր, որպեսզի արցախցիները մոռանան իրենց զոհված հարազատներին, կորցրած գյուղերն ու քաղաքները, Հայրենիքը։ Մտածում են, որ արդեն շատ հանդուրժեցին իրենց համար այդքան ատելի արցախցիներին։ Դրանցից ձերբազատվելու ժամանակն է։

Նման տգետները, իհարկե, չեն հասկանում, թե ինչ նոր ռումբ են տեղադրում մեր պետության ու ժողովրդի տակ։ Դրանք իսկի չեն էլ պատկերացնում, թե այդ ռումբի պայթյունն ինչ ավիրածություններ է պատճառելու մեր երկրին։ Բայց մյուսները պետք է դա լավ հասկանան ու թույլ չտան, որպեսզի հասարակությունը հերթական ավերիչ ներազդմանը ենթարկվի։

Նախ, արցախցիների վարքի մասին։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև լավ գիտեմ, որ նրանց մեջ կան, մեղմ ասած ,շատ անշնորհք մարդիկ։ Բայց դրանք բացառություններ են։ Ու պետք չի մեր 150 հազար հայրենակիցներին ճանաչել և/կամ բնութագրել այդ բացառությունների վարքագծով։ Նման բան անողները մեր ժողովրդի թշնամիներն են։ Ու նրանք պատահական չեն այդպիսի քարոզչություն իրականացնում։ Դա մեր թշնամիների կողմից կազմակերպված քայքայիչ գործունեություն է, որն արդեն տարիներ շարունակ իրականացվում է ժողովրդի մեջ։

Երկրորդը, այո՛ արցախցիները պետք է նորմալ պայմաններում ապրեն, լավ վարձատրվող աշխատանք ունենան ու պետք է կարողանան հարմարվել նոր իրողություններին։ Ամբողջ ժողովուրդը պետք է այդպես ապրի, բայց հատկապես արցախցիները։ Ինչու՞ հատկապես արցախցիները։ Երկու պատճառով։ Որովհետև դա է պահանջում սովորական մարդասիրությունը (էլ չեմ խոսում ներազգային համերաշխության ու սրտացավության մասին) և երկրորդը՝ որովհետև չի կարելի թույլ տալ, որպեսզի առանց այն էլ դավաճանված ու կոտրված մեր ժողովրդն ունենա թշվառացած ու մերժված սգավորների այդպիսի մեծ զանգված։ Դա կկործանի բոլորին։

Ցավը վերապրել է պետք։ Սովածներին կերակրել, իսկ հիվանդներին բժշկել է պետք։ Քեզնից պոկել ու դիմացինիդ տալ է պետք։ Քո հաշվին մերձավորիդ խնդիրները լուծել է պետք։ Լավ քրիստոնյա, լավ մարդ ու լավ հայ լինել է պետք։ Բավական է արդեն Տիրոջ ուղին մերժելով՝ սատանայի ճամփեքով քայլել։ Տեսանք՝ որտեղ հասցրեց մեզ այդ ատելությունը։ Քի՞չ է։ Էլի՞ ենք ուզում կոտորվել»,- սոցցանցի իր էջում գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular