Ուկրաինայի իշխանության նկատմամբ բնակչության վստահությունն զգալիորեն նվազել է․ Reuters-ը սոցհարցման տվյալներ է հրապարակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ բնակչության վստահությունն զգալիորեն նվազել է, հայնել է Reuters-ը՝ վկայակոչելով Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի գործադիր տնօրեն Անտոն Գրուշեցկիին։
«Կառավարության և խորհրդարանի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է․ եթե 2022 թվականին 74%-ն էր վստահում կառավարությանը, ապա այսօր վստահում է 39%-ը, խորհրդարանին վստահության մակարդակը 58%-ից իջել է 21% -ի»,- Գրուշեցկիի հայտնած տվյալներն է ներկայացրել գործակալությունը։ Հավելյալ մանրամասներ, թե երբ է անցկացվել սոցհարցումը և քանի մարդ է դրան մասնակցել, չեն հրապարակվում։
Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի գործադիր տնօրենը Reuters-ին ասել է նաև, որ իշխանության վարկանիշի անկմանը նպաստել են կոռուպցիոն սկանդալները, ինչպես նաև դժգոհությունն Արևմուտքից եկող օգնության ծավալներից, որոնք բնակչությունը բավարար չի համարում։